Հավով և մակարոնով համեղ աղցան Ալֆրեդո

Հավով և մակարոնով համեղ աղցան Ալֆրեդո
Հավով և մակարոնով համեղ աղցան Ալֆրեդո
Հավով և մակարոնով համեղ աղցան Ալֆրեդո
Հավով և մակարոնով համեղ աղցան Ալֆրեդո

Բաղադրամասեր

  • հավի արգանակ - 1լ

  • մակարոն - 250 գր

  • եփած հավի կրծքամիս - 1 հատ

  • սխտոր - 1 պճեղ

  • քերած պարմեզան պանիր - կես բաժակ

  • կարմիր պղպեղ - 1 հատ

  • կանաչ պղպեղ - 1 հատ

  • դեղին պղպեղ - 1 հատ

  • կարագ - 3 ճգ:

Պատրաստման եղանակը

  • Պղպեղները երկարությամբ կտրատել:

  • Մակարոնը եփել հավի արգանակի մեջ:

  • Կես բաժակ արգանակի մեջ լցնել կարագն ու դնել գազօջախին մինչև կարագը հալվի:

  • Այնուհետև ավելացնել ճզմած սխտոր, աղ, պղպեղ, վերջում խառնելով ավելացնել պարմեզանը:

  • Անընդմեջ խառնելով եփել միջին կրակի վրա:

  • Պղպեղները 5-6 րոպե տապակել բուսայուղի մեջ, լցնել հավի կտրտած կրծքամիսն ու ավելացնել սոուսը, եփել ևս 5 րոպե:

  • Մակարոնը լցնել ափսեների մեջ, վրան ավելացնել հավով սոուսն ու մատուցել:

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

Խոհանոց
loading...