Բաղադրամասեր
500 գ հավի կրծքամսին ՝
300 գ բրոկոլի,
3 ճաշի գդալ թթվասեր,
100 գ պանիր,
աղը, պղպեղը, համեմունքները ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնում ենք, ավելացնում բրոկոլին և 10 րոպե եռացնում: Հավի ֆիլեն կտրատում ենք, վրան համեմունքներ ցանում և լավ տապակում ենք:
Այնուհետև ավելացնում ենք բրոկոլին և 10 րոպե տապակում: Այս ամենից հետո լցնում ենք թթվասերը, վրան պանիր քերում: Եվս մի քանի րոպե տապակում ենք և կրակի տակն անջատում: