Բաղադրամասեր

500 գրամ հավի թևիկներ,

200 գրամ տնական տոմատ,

1 հատ սոխ,

1 թեյի գդալ կարմիր պղպեղ , աղ, սեւ պղպեղ,

համեմունքներ 100-150 մլ,

հավի արգանակ կամ ջուր,

1-2 պճեղ սխտոր,

բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Լվացրեք թևիկները, չորացրեք և բաժանեք երկու մասի: Ավելացրեք վրան աղ, համեմունքներ, կարմիր ու սև պղպեղ: Եղածի վրա ավելացրեք նաև կտրտած սոխն ու տոմատը ու լավ խառնեք: Ստացվածը դրեք սառնարանի մեջ և թողեք 2 ժամ:

Հետո տաքացրեք թավան՝ մեջը լցնելով բուսական յուղ, ապա նաև' թևիկները: Տապակեք միջին ջերմության կրակի վրա այնքան, մինչև մեջը եղած հեղուկը խտանա: Այս ամենից հետո ավելացրեք արգանակը՝ թողնելով՝ եռա: Իսկ վերջում' հանեք թավայից, վրան ցանեք աղացած սխտոր,կարմիր պղպեղ և մատուցեք: