Բաղադրամասեր
1 հատ հավին ՝
10 հատ միջին չափի կարտոֆիլ,
2 հատ պղպեղ,
3 հատ լոլիկ,
աղ, կարմիր և սև պղպեղ,
2 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
Հավը նախապես համեմել աղով, սև և կարմիր պղպեղով, ճզմած սխտորով և թողնել 30 րոպե:
Այդ ընթացքում մաքրել բանջարեղենը, պղպեղը և լոլիկը բաժանել 4 մասի և ջեռոցը տաքացնել 220 C:
Թավայի մեջ լցնել յուղ, կենտրոնում տեղադրել հավը, շուրջը տեղավորել կարտոֆիլը և մնացած բանջարեղենը և աղով համեմել դրանք:
Դնել ջեռոցը և եփել 60- 90 րոպե, կախված հավի չափսից:
Եթե հավի բուդը դանակով ծակեք և դուրս եկող հյութը լինի պարզ առանց արյան, ուրեմն հավ պատրաստ է: Վրան կարղ եք քսել մի փոքր կարագ կամ թթվասեր, բարձր ջերմաստիճանում հավը կարմրեցնել և մատուցել: