Բաղադրամասեր

1 հատ հավին ՝ աղ - 2 թ/գդ պղպեղ սև - 1 թ/գդ ուրց - 1 թ/գդ բուսայուղ - 2 թ/գդ գարեջուր - 1 բանկա թթվասեր - 5 ճ/գդ

0,3 - 0,5 լիտր գարեջուր,

6 ճ/գ թթվասեր,

2-3 թ/գ բուսայուղ,

1 թ/գ ուրց,

աղը, պղպեղը, համեմունքները ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Փոքր ամանի մեջ խառնում ենք բուսայուղը, թթվասերը, աղը, պղպեղն ու ուրցը և քսում ենք հավին:

Գարեջրի բանկան լավ լվանում ենք և դատարկում պարունակության 1/3 մասը: Այնուհետև գարեջուրը դնում ենք ձևամանի մեջ և վրան հագցնում հավը:

Ձևամանը 10 րոպեով տեղափոխում ենք 250 աստիճան տաքացրած ջեռոցը, այնուհետև ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի և հավը եփում 60-70 րոպե: Եփվելիս միսը ջուր է արտազատում, որը կարող ենք ընթացքում շերեփով լցնել մսի վրա: 40-45 րոպե անց միսը ծածկում ենք փայլաթիթեղով և 10-15 րոպե այդպես եփում: Մատուցելիս կտորների ենք բաժանում և վայելում