Բաղադրամասեր

հավի փափկամիս - 4 կտոր

ձու - 4 հատ

պանիր - 400 գր

մայոնեզ - 4 ճգ

աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Հավի մսի ամեն մի կտորը 2 շերտի բաժանել, ձվերը եփել, անցկացնել քերիչով:

Պանիրը նույնպես անցկացնել քերիչով, խառնել ձվի հետ, ավելացնել մայոնեզը, խառնել:

Մսի մի շերտի վրա դնել պատրաստված խառնուրդը, ծածկել մյուս շերտով, վրան աղ և պղպեղ ցանել (հավի կտորները նախապես համեմել աղով և պղպեղով) և եզրերն ամրացնել:

Ջեռոցի տապակի վրա բուսայուղ քսել, շարել հավի կտորները և 30 րոպե եփել ջեռոցում: