Բաղադրամասեր
4 հատ հավի կրծքամիս,
2 հատ սոխ,
2 հատ գազար,
համեմունքներ,
300 գրամ սունկ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը ծեծեք երկու կողմից, ավելացրեք վրան աղ եւ պղպեղ: Լցոնը պատրաստելու համար սունկն ու սոխը կտրտեք, գազարն անցկացրեք քերիչով, ստացվածը խառնեք եւ տապակեք բուսական յուղով, հետո թողեք՝ սառի:
Պատրաստված լցոնը դրեք հավի կրծքամսի մեջ այնպես, որ ստացվի ռուլետի տեսք եւ փաթաթեք ֆոլգայով: Դրեք ջեռոցը՝ թողնեք 40 րոպե մնա: Հանելով ջեռոցից՝ սպասեք՝ սառի եւ կտրատեք փոքրիկ ռուլետիկների: Բարի ախորժակ: