Բաղադրամասեր

հավի կրծքամիս - 500 գր,

պանիր հալված - 100 գր,

տոմատի մածուկ - 2 ճ/գ,

հոլանդական պանիր - 100 գր,

բուսայուղ - 1 ճ/գ

սունկ շամպինիոն - 150 գր,

ձու - 1 հատ,

- ըստ ճաշակի - ըստ ճաշակի - ըստ ճաշակի Ինչպես նաև`

մաղադանոս (չորացված), աղ, սև պղպեղ, քունջութ - ըստ ճաշակի

պատրաստի շերտավոր խմոր - 500 գր

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը աղաջրով եփում ենք (կարելի է ջրին ավելացնել նաև դափնու տերև): Այնուհետև թողնում ենք, որ սառչի և կտրատում ենք մանր կտորներով:

Շամպինիոնները կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ: Մեծ տարայի մեջ իրար ենք խառնում հալած պանիրը և լոլիկի մածուկը մինչև ստանանք համասեռ զանգված:

Ապա այս զանգվածին ավելացնում ենք հավը, սունկը, աղացած մաղադանոսը (կարելի է փոխարինել ցանկացած այլ կանաչիով) և համեմում ենք աղով և պղպեղով:

Շերտավոր խմորը մի փոքր բացում ենք և եռանկյունաձև կտրատում ենք:

Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում և շրջանաձև դասվորում եռանկյունաձև խմորներն այնպես, որ ստանանք արևի տեսք: Խմորի վրա շրջանակով դասավորում ենք նախապես քերիչով անցկացված պանիրը:

Պանրի շերտի վրա դասավորում ենք հավով և սնկով զանգվածը: Եռանկյուն խմորի բոլոր ծայրերը պտտում ենք դեպի կենտրոն, այնպես, որ ծածկենք միջուկը, և խմորի ծարը ամրացնում ենք հիմքին, որպեսզի եփվելու ընթացքում դրանք չբացվեն: Կարկանդակը պատում ենք հարած ձվով և վրան ավելացնում քունջութ:

25-30 րոպե թխում ենք մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում: Թխում ենք մինչև կարկանդակի կարմրելը: