Բաղադրամասեր
հավի բուդ (առանց ոսկորի և կաշվի) - 500 գր,
սոխ - 1 գլուխ,
պապրիկա - 1 ճգ,
սխտոր - 2 պճեղ,
սունկ շամպինիոն - 250 գր,
արգանակ հավի մսի (կամ ջուր) - 200 մլ,
թթվասեր - 2 ճգ,
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ միջին ուժեղության կրակի վրա 2 ճգ բուսայուղ տաքացնել, ավելացնել մանր կտրատած սոխն ու սխտորը և անդադար խառնելով 3-4 րոպե տապակել։
Ավելացնել պապրիկան, մանր կտրատած հավի բդի փափկամիսը և անընդհատ խառնելով տապակել մինչև մսի գույնը փոխվի։
Ավելացնել կտրատած սունկը, լցնել արգանակը, աղն ու պղպեղը և 15-20 րոպե շոգեխաշել։
Մատուցելիս թթվասեր ավելացնել: