Բաղադրամասեր

500 գ հավի միս,

60 գ ֆետա պանիր,

10 հատ մեծ թարմ շամպինիոն,

4 ճաշի գդալ թթվասեր,

1 ճաշի գդալ ալյուր,

1/2 բաժակ մանրեցված մացարելա,

1 ճաշի գդալ ձեթ,

թարմ մաղադանոս, աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստման եղանակը

Լվանալ և չորացնել շամպինիոնները, սուր դանակով կտրել և հանել ոտիկները: Ջեռոցի թավան պատել սննդային թղթով և վրան դասավորել սունկերը, դեպի վեր:

Մանր կտրատել հավի միսը: Թավայի մեջ լցնել 1ճաշի գդալ ձեթ և մարմանդ կրակի վրա տաքացնել, ավելացնել կտրատած հավի միսը, տապակել մոտ 5 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնել:

Քանի դեռ, հավը տապակվում է, մանր կտրատել սնկի ոտիկները: Ավելացնել մսի վրա և միասին տապակել ևս 5 րոպե` անընդմեջ խառնելով:

Ալյուրը խառնել թթվասերի հետ: Կրակը թուլացնել և թթվասերը լցնել թավայի մեջ, ավելացնլ աղ, սև պղպեղ և խառնել: Եփել 8-10 րոպե, քանի դեռ զանգվածը չպնդանա, այնուհետև հանել կրակից, որպեսզի սառչի:

Քանի դեռ զանգվածը սառում , ջեռոցը տաքացնել 180 աստիճան:

Ֆետա պանիրը քերել քերիչով և խառնել հավի մսի և սնկի հետ: Ավելացնել մանր կտրատած մաղադանոսը և խառնել:

Օգտագործելով երկու ճաշի գդալ, հավասարաչափ բաշխել միջուկը շամպինիոնի գլխիկների մեջ: Վրան ավելացնել մի փոքր քերած մոցարելա:

Թխել ջեռոցում 15-20 րոպե: Այնուհետև թողնել, որ սառչի և մատուցել: