Բաղադրամասեր

Բլինչիկի խմոր `

0.5 լ. կաթ,

2 ձու,

2 ճաշի գդալ բուսայուղ,

200 գրամ ալյուր,

1 թեյի գդալ սոդա,

1 թեյի գդալ շաքարավազ,

0,5 թեյի գդալ աղ,

Լցոնի համար `

1 կգ հավի կրծքամիս,

4 գազար,

4 լոլիկ,

2 կարմիր և 2 կանչ պղպեղ,

1 ճաշի գդալ տոմատի մածուկ,

250 գրամ պանիր,

կետչուպ,

աղը, պղպեղը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը եփել, մանրացնել: Գազարը մաքրել, անցկացնել քերիչով, լոլիկները և պղպեղները շատ մանր կտրտել: Այս բոլորը խառնել և եփել, ավելացնել պղպեղի մածուկը, աղ անել: Ստացված զանգվածը խառնել հավի կրծքամսին:

Ստացված լցոնից 1ճաշի գդալ դնել նրբաբլիթնի վրա, փաթաթել և շարել յուղած տապակի մեջ, վրան քսել կետչուպ,մի քիչ քերած պանիր շաղ տալ և 10 րոպե դնել ջեռոցը,200 °C ջերմաստիճանի տակ: