Բաղադրամասեր

2 ճաշի գդալ ալյուր,

200 գ հավի միս,

35 մլ սոյայի սոուզ,

2 թեյի գդալ քունջութի ձեթ,

20 մլ ձիթապտղի ձեթ,

½ կգ չինական կաղամբ,

½ հատ կանաչ քաղցր պղպեղ,

½ հատ կարմիր քաղցր պղպեղ,

½ հատ գազար,

3 հատ համեմ,

15 գ կարմիր սոխ,

1 հատ կանաչ սոխ,

10 գ ընկույզ,

½ ատամ սխտոր,

5գ իմբիր

Պատրաստման եղանակը

Հավի միսը կտրատել, շաղ տալ ալյուր, ավելացնել 2 ճաշի գդալ սոյայի սոուզ և թեյի գդալ կունջութի ձեթ։ Խառնել, որպեսզի հավի մսերը ամբողջովին պատվեն ալյուրով։ Տաքացնել թավան, ձիթապտղի ձեթով տապակել հավի մսերը մինչը ոսկեգույն գույն ստանալը։ Այնուհետև դնել թղթի վրա որպեսզի թուղթը քաշի ձեթը։

Խոշոր կտրատել չինական կաղամբը։ Վերցնել կարմիր և կանաչ պղպեղների կեսը և կտրատել։ Գազարի կեսը և կանաչ սողխի կեսը նույնպես կտարել։ Բոլոր բանջարեղենները դնել ամանի մեջ։ Ավելացնել կտրատած կարմիր սոխը, խոշոր կտրատած համեմ և ընկույզ, ինչպես նաև մանր կտրատած իմբիր և սխտոր։

Սոուզի համար խառնել մեկ թեյի գդալ սոյայի սուուզ, ձիթապտղի ձեթ և կես թեյի գդալ կունյութի ձեթ։ Լցնել աղցանի վրա և խառնել։ Տապակած հավի միսը դնել խորի ամանի մեջ, վրան ավելացնել աղցանը։