Բաղադրամասեր
300 գրամ հավի կրծքամսին՝
2 հատ կանաչ պղպեղ,
2 պճեղ սխտոր
1հատ կոճապղպեղ, կծու պղպեղ
50 գրամ ընկույզ,
4 ճաշի գդալ սոյայի սոուս,
2 հատ ձու,
1.5 ճաշի գդա օսլա,
1 թեյի գդալ քացախ,
1 ճաշի գդալ շաքարավազ,
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը կտրտել խորանարդաձև, վրան լցնել օսլա, սոյայի սոուս և ձու: Թողնել 1 - 2 ժամ:
Տապակի մեջ 2 սմ բարձրությամբ բուսայուղ տաքացնել, լցնել կտրտած հավի կրծքամիսը , անընդհատ խառնելով՝ տապակել 3-5 րոպե, դատարկել քամիչի մեջ: Բուսայուղից 2 ճ.գդալի չափ վերադարձնել տապակի մեջ, մեջը գցել մանրացրած չոր չիլի պղպեղը, ընկույզը, տաքդեղը, քացախը, շաքարավազը և տապակել 3 - 5 րոպե: