Բաղադրամասեր
հավի կրծքամիս – 400 գ,
եգիպտացորեն - 300 գ,
մայոնեզ – 1 ճ գդ,
թթվասեր – 2 ճ գդ,
սխտոր – 1 պճեղ,
սամիթ,
աղը, պղպեղը և այլ համեմունքները ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը համեմել աղով և խաշել:
Հովանալուն պես մանրացնել, թել-թել կամ շատ մանր կտրատել:
Մայոնեզը, թթվասերը, ճզմած սխտորը խառնել, աղ, պղպեղ ցանել:
Եգիպտացորենը քամել, խառնել մսի և թթվասերով խառնուրդի հետ: Զարդարել սամիթով: