Բաղադրամասեր

հավի փափկամիս - 4 կտոր,

ձու - 4 հատ,

պանիր - 400 գր,

մայոնեզ - 4 ճգ,

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի մսի ամեն մի կտորը 2 շերտի բաժանել, ձվերը եփել, անցկացնել քերիչով: Պանիրը նույնպես անցկացնել քերիչով, խառնել ձվի հետ, ավելացնել մայոնեզը, խառնել:

Մսի մի շերտի վրա դնել պատրաստված խառնուրդը, ծածկել մյուս շերտով, վրան աղ և պղպեղ ցանել (հավի կտորները նախապես համեմել աղով և պղպեղով) և եզրերն ամրացնել:

Ջեռոցի տապակի վրա բուսայուղ քսել, շարել հավի կտորները և 30 րոպե եփել ջեռոցում: