Բաղադրամասեր
ամբողջական հավ - 2 կգ,
սպիտակ գինի - 200 մլ,
Խնձոր - 2 - 3 հատ կամ խաղող - 2-3 ճյուղ,
սխտոր - 1 պճեղ,
նուշ - 50 գր,
Սոուսի համար`
կարագ - 50 գր,
պապրիկա - 0,5 թ/գդ ,
մանանեխ - 1 ճ/գդ,
ուրց - 1 ճ/գդ ,
սև պղպեղ - ըստ ճաշակի,
աղ - ըստ ճաշակի,
Պատրաստման եղանակը
Հավը լվանում և չորացնում ենք:
Նուշի վրա տաք ջուր ենք լցնում, թողնում 3 րոպե, ինչից հետո կեղևը հեշտությամբ հանում ենք: Հալեցրած կարագի մեջ լցնում ենք համեմունքները և լավ խառնում:
Խնձորը կտրատում ենք (խաղողը մանր ճյուղերի ենք բաժանում), իսկ սխտորը` մասերի:
Սոուսի կեսը լցնում ենք հավի կրծքավանդակի մեջ և ձեռքերի շարժումներով տարածում:
Հավը դնում ենք ձևամանի մեջ, վրան լցնում սոուսի մյուս կեսը:
Կողքերով շարում ենք խնձորը (խաղողը), սխտորը և նուշը: Վրան լցնում ենք գինին: Եփում ենք 230 աստիճան տաքացրած ջեռոցում` 15 րոպե, ինչից հետո ջեռոցն իջեցնում ենք 190-180 աստիճանի և եփում ևս 1 ժամ: Ահա և վերջ: