Բաղադրամասեր

նապաստակ - 2 կգ

կարտոֆիլ - 4 հատ

գազար - 4 հատ

քաղցր պղպեղ - 4 հատ

չոր սպիտակ գինի - 1 բաժակ

սերուցք կամ թթվասեր - 0,5

սխտոր - 3 պճեղ

բուսայուղ - 4 ճգ

ալյուր - 5 ճգ

դափնու տերև - 4 հատ

սև պղպեղ

բահար - մեխակի սերմ

չորացրած ծիտրոն

անիսոնի սերմ

մաղադանոս

աղ:

Պատրաստման եղանակը

Նապաստակը լվանալ, հեռացնել ճարպերը և վրայի թաղանթը:

Այնուհետև կտրատել բաժնաչափերի, համեմել աղով, թաթախել ալյուրի մեջ, որից հետո տապակել բուսայուղով և նապաստակի ճարպով, ուժեղ կրակի վրա մինչև մսի կտորները 2 կողմից կարմրեն, ապա շարել խորը կաթսայի մեջ, ավելացնել դափնու տերևները, սխտորը, ծիտրոնը, բահարը, անիսոնի սերմերը, սև պղպեղը, մեխակը, վրան լցնել գինին կամ քացախով ջուրը և եփել 1,5 ժամ ցածր կրակի վրա:

Այնուհետև ավելացնեք սերուցքը կամ թթվասերը ու եփել ևս 10 րոպե:

Մեծ-մեծ կտրատել կարտոֆիլը և տապակել մսի նույն թավայի և յուղի մեջ, ընթացքում ավելացնել կտրատած սոխը, գազարը, պղպեղը և միասին շարունակե տապակել 5-10 րոպե, որից հետո ավելացրեք մաղադանոսը:

Արդեն եփված միսը հանել կաթսայից, վրա լցրել եփված բանջարեղենը և ջեռոցում եփել և 15-20 րոպե:

Մատուցել տաք վիճակում: