Բաղադրամասեր
80 գ բրինձ կամ ձավար,
25 գ հալած յուղ,
25 գ ծիրանաչիր,
25 գ չամիչ,
25 գ սև սալոր,
15 գ նուշ,
25 գ մեղր,
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստել քամովի փլավ։ Նուշը եռման ջրի մեջ գցել,կեղևը հեռացնել և մանր կտրտել։ Չորացրած միրգը ընտրել և լվանալ: Մեղրը ջրով բաց անել 1/1 հարաբերությամբ:
Չորացրած միրգը և նուշը յուղով տապակել վրան լցնել բաց արած մեղրը և թողնել որ եռա։ Փլավը մատուցել՝ վրան մրգի խույս լցրած։