Բաղադրամասեր

2 բաժակ ալյուր,

2 բաժակ կաթ,

2 ձու,

500 գ սուլուգունի պանիր,

50 գ կարագ

Պատրաստման եղանակը

Ձեռքի հարիչով ձուն հարել:

Կաթը լցնել և նորից հարել:

Ավելացնել ալյուր և ամբողջը հարել:

Սուլուգունի քերել: Քերած պանիրը խմորի մեջ դնել:

Թավան կարագով պատել, խմորը դնել և տապակել ցածր կրակի վրա, մինչև որ կարմրի:

Հետո մյուս կողմի վրա շրջել և տապակել մինչև պատրաստ լինելը։