Բաղադրամասեր
Խմորի համար ՝
ալյուր - 250 գր,
շաքարավազ - 100 գր,
կարագ - 150 գր,
ձվի դեղնուց - 2 հատ,
թթվասեր - 1,5 թ/գդ,
փխրեցուցիչ - 1 թ/գդ,
Միջուկի համար ՝
շաքարավազ - 100 գր,
ձվի սպիտակուց - 2 հատ,
ընկույզ - 200 գր,
Ջնարակի համար ՝
կակաո - 1 ճ/գդ,
շաքարավազ - 1,5 ճ/գդ,
կարագ - 20 գր,
կաթ - 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լավ հարում ենք, վերջում ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և խմոր հունցում։ Այն փաթաթում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպեով տեղափոխում սառնարան։ Ժամանակը լրանալուց հետո խմորը 2 հավասար մասի ենք բաժանում, որից մեկը կրկին բաժանում ենք հավասար մասի։ Արդյունքում 3 խմոր ենք ստանում։
Պատրաստում ենք միջուկը։ Հարում ենք սպիտակուցներն ու շաքարավազը, ինչից հետո կամաց-կամաց ավելացնում ենք մանրացրած ընկույզն ու խառնում։
Մեծ խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և գրտնակում ենք, ինչից հետո տեղափոխում ենք ձևամանի մեջ և կողքեր ձևավորում։ Մեջը զգուշությամբ լցնում ենք միջուկի կեսը։
Երկրորդ խմորը գրտնակում ենք և դնում միջուկի վրա։ Հաջորդիվ լցնում ենք մնացած միջուկը։ Վերջում դնում ենք երրորդ խմորը և կողքերը փակում։ Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե։
Պատրաստում ենք ջնարակը։ Բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին խառնելով եփում։ Լցնում ենք տորթի վրա և զարդարում ընկույզներով։
Ցանկության դեպքում կարող ենք տորթը զարդարել նաև բեզեով: