Բաղադրամասեր

2 ճաշի գդալ մեղր,

2 հատ հավի ձու,

1 թեյի գդալ փխրեցուցիչ,

1 բաժակ շաքարավազ,

425 գ սերուցքային կարագ,

3,5 բաժակ ցորենի ալյուր,

1,5 բանկա խտացրած կաթ,

հունական ընկույզը՝ ըստ ցանկությամբ,

Պատրաստման եղանակը

Ջրի մեջ հալեցնել 125 գրամ սերուցքային կարագը, ավելացնել շաքարավազ, մեղր, խառնել և տաքացնել, անընդհատ խառնել։ Պետք է, որ զանգվածը դառնա միատարր։ Ավելացնել փխրեցուցիչը և խառնել այնքան, քանի դեր զանգվածը չի սպիտակացել։

Ավելացնել ձու և լավ խառնել։ Ավելացնել ալյուր և խառնել, որպեսզի ստացվի փափուկ խմոր։ Բաժանել 6-8 մասի և գրտնակել շերտերը։ Թխել 170-180 աստիճանում, 5-10 րոպե։

Կրեմի համար 300 գրամ տաքացրած սերուցքային կարագը հարել մինչը փարթամ զանգված ստանալը։ Շարունակել հարելը և դանդաղ ավելացնել եփած խտացրած կաթ և շարունակել հարել, մինչև փարթամ զանգված ստանալը։

Ստածված շերտերը դնել իրար վրա և հավասար կտրատել, հավասար կողմեր ստանալու համար։ Ամեն մի շերտը քսել կրեմով և դնել իրար վրա, վերևի շերտը նույպես պատել կրեմով։ Զարդարել մանրեցված ընկույզով։