Բաղադրամասեր

500 գրամ ալյուր,

1 ճաշի գդալ չոր խմորիչ,

1 բաժակ կաթ,

100 գրամ կարագ,

6 ճաշի գդալ շաքարավազ,

2 հատ ձու,

0,5 թեյի գդալ աղ,

500 մլ արեւածաղկի ձեթ,

Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Խմորիչը լուծեք տաք կաթի մեջ, ավելացրեք ալյուրն (150 գրամ) ու շաքարավազն եւ լավ խառնեք: Խմորը դրեք տաք տեղ՝ 25-30 րոպե: Այնուհետեւ ավելացրեք մնացած ալյուրը, ձուն, կարագը, աղը եւ լավ խառնեք: Խմորը ծածկեք սրբիչով եւ նորից դրեք տաք տեղում՝ թողնելով՝ անցնի 1 ժամ:

Հետո խմորը բաժանեք մասերի, ալյուրի մեջ հունցելով՝ ստացեք՝ կլորավուն գնդեր՝ 1 սմ հաստությամբ, կարելի է նաեւ պոնչիկների տեսքը ստանալ հատուկ կաղապարների օգնությամբ: Ստացված պոնչիկները տապակեք արեւածաղկի ձեթի մեջ ՝ 30 րոպե եւ ամեն կողմից: Վերջում վրան լցրեք շաքարի փոշի: Հաճելի համտեսում: