Բաղադրամասեր
1 կգ հորթի կամ ոչխարի մսին ՝
500 գ ալյուր,
1 - 2 (ըստ ձվի մեծության) հատ ձու,
200 մլ հանքային ջուր,
1 հատ մեծ սոխ,
սև պղպեղն ու աղը ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հարմար ամանի մեջ հարել ձուն, ավելացնել հանքային ջուրը, հարել գդալով, ավելացնեմ մի փոքր աղ: Վերջում ավելացնել ալյուրը և տրորել:
Մսի ֆարշին ավելացնել կտրատած սոխը:
Խմորը բացել, կլորներ առանձնացրել, դա կարելիէ անել օրինակ սուրճի բաժակի օգնությամբ:
Փոքր չափաբաժնով խմորի վրա դնել միսը և ծայրերն ամրացնել:
Խաշել պելմենիները, դրանք համարվում են պատրաստ , երբ դուրս են գալիս ջրի երես: