Բաղադրամասեր
Հավի աղացած միս – 500 գ,
խաշած ձու – 2 հատ,
ձու – 2 հատ,
հաց – 2-3 կտոր,
սոխ – 1 հատ,
մաղադանոս,
կաթ – 200 մլ,
կարագ – 20 գ,
ալյուր – 1/2 բաժակ,
քերած պանիր – 100 գ,
աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի,
սոդա՝ դանակի ծայրով
Պատրաստման եղանակը
Թրջել հացը 100 մլ կաթի մեջ: Մսաղացով անցկացնել սոխը և հացն այն կաթի հետ, որի մեջ այն դրված էր: Ավելացնել զանգվածն աղացած մսին, աղ և պղպեղ ցանել և լավ խառնել:
Պատրաստել միջուկը. խաշած ձուն, պանիրը և պինդ կարագը քերել, ավելացնել մանրացրած կանաչին, խառնել:
Մի փոքր ֆարշ վերցնել, տալ նրան բլիթի տեսք, կենտրոնում մի փոքր միջուկ դնել: Եզրերն ամրացնել, տալ կոտլետի ձև:
Ձուն հարել 100 մլ կաթի հետ, ավելացնել ալյուր, սոդա, մի փոքր աղ և պղպեղ ցանել:
Թաթախել կոտլետները ձվային զանգվածի մեջ և տապակել թավայում տաք բուսայուղով: