Բաղադրամասեր

աղացած միս տավարի - 900 գր,

սպիտակաձավար - 2 ճ/գդ,

սև թեյ - 2 հատ,

ջուր - 250 մլ,

չերրի լոլիկ - 5 հատ,

կանաչ սոխ - մի քանի ճյուղ,

սոխ - 1 գլուխ,

սխտոր - 1 պճեղ,

հաց - 2 կտոր,

մաղադանոս, աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Աղացած միսը կարող ենք վերցնել նաև հավի և խոզի: Մսի մեջ լցնում ենք ճզմած սխտորը, կեղևազրկած և մանրացրած լոլիկները, աղն ու պղպեղը: 250 մլ ջրում եռացնում ենք թեյը և լցնում հացի կտորների վրա:

Մսի վրա լցնում ենք քերիչով անցկացրած սոխը և ավելացնում սպիտակաձավարը: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատում ենք, ավելացնում հացն ու թեյը և լցնում խճողակի մեջ:

Ձևավորում ենք կոտլետներ և տապակում ոչ մեծ քանակությամբ բուսայուղի մեջ: