Բաղադրամասեր

500 գ ոչ յուղոտ կաթնաշոռ,

5-6 բանան ,

2 ճ/գ ալյուր ,

1 ձու,

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը հարեք բլենդերի մեջ և անցկացրեք քամիչով: Բանանը նույնպես մանրացրեք բլենդերով կամ պատառաքաղով: Կաթնաշոռաբանանային մասսային ավելացրեք ձուն և ալյուրը, խմոր հունցեք: Կարող եք մի փոքր վանիլ կամ չամիչ ավելացնել: Ջեռոցի ամանը կարագով պատեք, մի փոքր ալյուր լցրեք և խմորը տեղադրեք ամանի մեջ: Թխվածքը թխեք 30 րոպե՝ 180 աստիճանում: Եթե թխվածքն այնքան էլ քաղցր չլինի, կարող եք վրան խտացրած կաթ կամ կարամել շաղ տալ: