Բաղադրամասեր

1 բաժակ ալյուր,

1 բաժակ ջուր,

100 գ կարագ,

4 հատ ձու,

Կրեմի համար՝

1 բաժակ կաթ,

1 բաժակ շաքարավազ,

3 ճաշի գդալ ալյուր,

200 գ կարագ

Պատրաստման եղանակը

Կարագը, ջուրը և ալյուրը եփել, վերցնել կրակից ու հատ հատ ավելացնել ձուն ու հարել:

Ստացված խմորից գդալով լցնել թավայի մեջ ու թխել 180-200 աստիճանում:

Պատրաստի էկլերների կողքից դանակով կտրել ու լցնել կրեմը:

Պատրաստել կրեմ: Կաթը, շաքարավազը ու ալյուրը եփել, սառեցնել ու խառնել կարագի հետ: