Բաղադրամասեր
1 թեյի գդալ սոդա,
6 հատ ձու,
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ մածուն,
ալյուր և վանիլին
Կրեմի համար՝
2 բաժակ կաթ,
1 բաժակ շաքարավազ,
2 հատ ձու,
2 ճ. գդ. ալյուր,
200 գ կարագ,
Վանիլ
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցը խառնել շաքարավազի, մածունի, սոդայի, վանիլի և ալյուրի հետ: Ստացվում է փափուկ խմոր:
Կրեմ: Կարագը թողնել փափկելու սենյակային ջերմաստիճանում: Կաթն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը խառնվի, լուծվի կաթին: Առանձին թասիկի մեջ կոտրել ձվերը, հարել, ավելացնել երկու գդալ ալյուրը: Խառնել այնքան, մինչև ոչ մի գնդիկ չմնա: Տաք կաթից մի փոքր լցնել ձվի զանգվածի վրա, արագ խառնել: Երբ համասեռ զանգված ստացվի, լցնել կաթի մեջ և արագ շարժումներով խառնել: Երբ կրեմը բավականաչափ թանձրանա, վերցնել կրակից: Թողնել սառչի, իսկ մինչև այդ հարել կարագը: Հարած կարագին գդալ-գդալ ավելացնել կաթով եփված կրեմը, վերջում մի քիչ վանիլ ավելացնել:
Պատրաստել փոքրիկ գնդիկներ: Եփելուց հետո մեջերը փորել և լցնել կրեմ, որից հետո գունավորել սննդային գույներով և վերջում մտցնել շաքարավազի մեջ: