Բաղադրամասեր
կես բաժակ յուղ,
կես բաժակ մեղր,
կես բաժակ կտրտած ընկույզ,
մեկ բաժակ ալյուր,
դարչին
Պատրաստման եղանակը
Յուղը հալեցնել թավայի մեջ, ալյուրը լցնել տաք յուղի մեջ: Անընդհատ խառնելով բովել, մինչև ստացվի ոսկեգույն անուշաբույր զանգված: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չմնան:
Ընկույզը նախապես թրջել գոլ ջրի մեջ, ապա քամել,չորացնել և մանրացնել: Կտրատած ընկույզը խառնել բոված ալյուրին: Երբ ընկույզի բույրը տարածվի, հալվան համեմել դարչինով: Ավելացնել մեղրը, խառնել:
Մեղրն ավելացնելուց հետո հալվան մի փոքր ջրիկ կդառնա: Պետք է խառնել, մինչև ստացվի փխրուն զանգված: Հալվան շատ արագ տեղափոխել ափսեի մեջ ու հարթեցնել: Պատառաքաղով նախշեր անել, մատուցել: