Բաղադրամասեր

կաթնաշոռ - 1 կգ,

կաթ - 1լ,

ձու - 2 հատ,

կարագ - 100 գր,

աղ - 1 թ/գդ,

սոդա - 1 թ/գդ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռն ու կաթը խառնում ենք, դնում կրակին ու եռացնում 15 րոպե: Լավ քամում ու մզում ենք:

Խառնում ենք քամած կաթնաշոռը, աղը, սոդան ու կարագը: Անընդհատ խառնելով 6-7 րոպե եփում ենք մարմանդ կրակին և ավելացնում հարած 2 ձուն: Անընդհատ խառնելով եփում ենք ևս 5-6 րոպե: Լցնում ենք ձևամանների մեջ ու հովացնում: 1 ժամից հանում ենք ձևամանների միջից: