Բաղադրամասեր

Հորթի (ճագար, հավ) միս – 400 գ,

ձու – 2 հատ,

Սերուցք (10 տոկոսանոց) – 50 մլ,

չոր հաց – 1 կտոր,

մաղադանոս (նեխուր) – 3 ճյուղ,

աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել և անցկացնել մսաղացով՝ կանաչու հետ միասին

Հացի կտորը դնել թասի մեջ և վրան սերուցք լցնել: Թողնել 10 րոպե:

Աղացած մսին ավելացնել ձուն և սերուցքով ներծծված հացը, լավ խառնել, մի փոքր աղ և պղպեղ ցանել:

Ֆարշը պետք է ստացվի շատ թեթև և միասեռ:

Ստացված զանգվածից նույն չափի կոտլետներ ձևավորել:

Կոտլետները տապակել բուսայուղով, տաք տապակի մեջ:

Պատրաստի կոտլետները դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: