Բաղադրամասեր
1 կգ կարտոֆիլին ՝
5 պճեղ սխտոր,
2-3 ճ/գ արևածաղկի ձեթ,
1 թ/գ չորացրած ծիտրոն,
1 թ/գ օրեգանո,
1 թ/գ ուրց,
1 թ/գ մայորան,
1 թ/գ սև պղպեղ,
1 թ/գ կարմիր պղպեղ,
1 թ/գ կարի,
1 թ/գ քրքում,
սամիթ ըստ ճաշակի,
աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ, մաքրել, բաժանել 4 մասի:
Սխտորը անցկացնել մանր քերիչով, լցնել փոքր թանզիվի կտորի մեջ և քամել սխտորի հյութը զեյթունի ձեթի մեջ, խառնել և լցնել կտրատած կարտոֆիլի վրա: Բոլոր համեմունքները խառնել իրար և նույնպես լցնել կարտոֆիլի վրա: Ձեռքով խառնել այնպես, որ համեմունքերը հավասարաչափ տարածվեն:
Ջեռոցի տապակը թեթևակի ձիթապատել, կարտոֆիլները կողք կողքի շարել և եփել 200 աստիճանի ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
Մատուցելուց առաջ վրան սամիթ շաղ տալ։