Բաղադրամասեր
Ալյուր – 500 գ
Մարգարին – 300 գ
Եգիպտացորենի օսլա – 70 գ
Ձու – 2 հատ
Փխրեցուցիչ – 5 գ
Շաքարավազ – 1/2 բաժակ
Միջուկ – մուրաբա, շոկոլադե պաստա, ընկույզի կամ խուրմայի պաստա
Պատրաստման եղանակը
Թասի մեջ խառնել մաղած ալյուրը, օսլան և փխրեցուցիչը:
Մարգարինը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձվերը:
Ավելացնել ալյուրը և հունցել մինչև խմոր ստանալը, որը պետք է ծածկել և 1 ժամ դնել սառնարանը:
Գրտնակել խմորը 0.5 մմ հաստության և բաժակով շրջանակներ ձևավորել:
Կենտրոնում դնել միջուկը և 3 կողմից այնպես ծածկել, որպեսզի ստացվի կենտրոնը բաց եռանկյունի:
Վրան սպիտակուց քսել և կակաչի սերմ շաղ տալ:
Շարել պերգամենտով պատած տապակին և 10-15 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ: