Բաղադրամասեր
տավարի միս - 300 գր
սոխ- 0.5 գլուխ
սխտոր - 1 պճեղ
մաղադանոս - 0.5 փունջ
ձու - 1 հատ
պաքսիմատ -3 ճգ
աղ, սև պղպեղ
սոուս - 3 ճգ
քունջութի սերմ- 1 ճգ
վարունգ - 1 հատ:
Պատրաստման եղանակը
Թասի մեջ դնել տավարի աղացած միսը, ավելացնել շատ մանր կտրտած սոխը, մաղադանոսը, սխտորը, պաքսիմատը, վրան ձու ջարդել, համեմել աղ ու պղպեղներով, լավ հունցել:
Ջեռոցը միացնել 180 աստիճան, թողնել տաքանա:
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել:
Զանգվածից մսագնդեր ձևավորել, շարել տապակի մեջ, 15 րոպեով դնել ջեռոցը, որպեսզի դրանք կեղև կապեն, ապա հանել ջեռոցից, վրձինով տերիյակի սոուս քսել, քունջութ շաղ տալ, 7-10 րոպեով նորից դնել ջեռոցը:
Վարունգը կլոր կամ էլիպսաձև կտրել, շարել մատուցվող ափսեի մեջ, վրան մսագունդ դնել, բամբուկե չոփիկ խրել: