Բաղադրամասեր

Խմորի համար՝

ալյուր - 300 գր

ջուր - 30 մլ ,

ձու - 2 հատ,

բուսայուղ - 1 ճ/գդ,

աղ - 1 պտղունց,

սոդա - 1 պտղունց,

Միջուկի համար՝

ընկույզ - 200 գր,

պնդուկ - 150 գր ,

գետնանուշ - 100 գր,

կարագ - 120 գր,

դարչին - 1թ/գդ,

մեղր - 4 ճ/գդ,

վանիլին - 20 գր,

Օշարակի համար՝

շաքարավազ - 100 գր,

ջուր - 130 մլ,

մեղր - 2 ճ/գդ ,

կիտրոնի հյութ - 30 մլ,

Պատրաստման եղանակը

Լցնում ենք ամանի մեջ ալյուրը և մեջտեղի հատվածում փորվածք ենք անում։ Լցնում ենք ջուրը, ձուն, աղը, սոդան և բուսայուղը։ Եվ հունցում ենք փափուկ խմոր: Պատրաստի խմորը դնում ենք ամանի մեջ, սրբիչով ծածկում և 30 րոպեով հանգիստ թողնում ։ Այնուհետև կրկին հունցում ենք և 20 րոպե հանգիստ թողնում։ Այդ գործողությունը 2 անգամ կրկնում ենք։ Այդ ընթացքում սկսում ենք միջուկը պատրաստել։ Բոլոր տեսակի ընկույզները մանրացնում ենք (գետնանուշը չպետք է աղի լինի)։Տաքացնում ենք սերուցքային կարագը, վրան ենք լցնում ընկույզները, դարչինը, վանիլինը և մեղրը։ Այդ ամենը լավ խառնում ենք։ Խմորը բաժանում ենք 12 մասի։ Յուրաքանչյուր մասը գրտնակով շատ բարակ բացում ենք(որ գրեթե թափանցիկ դառնա)։ Պետք է զգուշորեն անենք, որ լավ ստացվի։ Ձևամանը (27x14 վրա, բայց կարելի է կլոր վերցնել 26 սմ) պատում ենք սերուցքային կարագով։ Դնում ենք առաջին շերտը, վրան սերուցքային կարագ ենք քսում, այնուհետև ծածկում ենք երկրորդ շերտով։

Այնուհետև 3-4 գդալ միջուկ ենք լցնում և հավասարապես տարածում։ Հետո դնում ենք հաջորդ շերտը և այդպես շարունակ։ Միայն թողնում ենք վերջին 2 շերտերը։

Միջուկի վերջին շերտի վրա դնում ենք նախավերջին շերտը` վրան սերուցքային կարագ քսում և ծածկում վերջին շերտով։ Վերջին շերտի վրա կրկին սերուցքային կարագ ենք քսում և շեղանկյունաձև կտրատում(սառելուց հետո շատ դժվար կլինի կտրատելը)։

Փախլավան տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 40-45 րոպե թխում։ Պարբերաբար ջեռոցից հանում ենք և սերուցքային կարագով պատում, որ չչորանա։ Սկսում ենք եփել օշարակը. օշարակի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք և թույլ կրակի վրա 10 րոպե եփում։

10 րոպե հետո փախլավան ջեռոցից հանում ենք և վրան լցնում օշարակի 1/3 մասը։ 45 րոպե հետո փախլավան հանում ենք և վրան լցնում մնացած օշարակը։ Թողնում ենք սառչի։