Բաղադրամասեր
կարագ - 250 գր,
շաքարավազ - 250 գր,
աղ - 1 պտղունց,
ձու - 7 հատ,
ալյուր - 150 գր,
օսլա (крахмал) - 100 գր,
կակաո - 2 թ/գդ,
կիտրոն - 1 հատ (կեղև),
վանիլին - ըստ ճաշակի,
սև շոկոլադ - ըստ ճաշակի
կաթնային շոկոլադ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ալյուրն ու օսլան, կիտրոնի կեղևն ու վանիլինը խառնում ենք։ Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ենք դեղնուցները և լավ հարում։ Զանգվածները միացնում ենք իրար։ Առանձին ամանի մեջ հարում ենք ձվի սպիտակուցներն ու աղը և զգուշությամբ լցնում խմորի մեջ։ Խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ կակաո ավելացնում։
Սպիտակ խմորից 3 ճ/գդ վերցնում ենք և լցնում 26-28 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ ու տարածում։ Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 4 րոպե։ Հանում ենք և նույնն անում կակաոյով խմորի հետ։ Այսպես 3-ական ճաշի գդալներով թխում ենք ողջ խմորը։
Խմորները հաջորդականությամբ շարում ենք իրար վրա և հովացնում։ Այս ամենից հետո զգուշությամբ եռանկյունաձև կտրում ենք։
Այնուհետև գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադներ։ Սև շոկոլադով ծածկում ենք կոնֆետներն, իսկ կաթնայինով՝ ձևավորում։
Կախված ձևամանի մեծությունից, ստացվում է 40-60 կոնֆետ։