Բաղադրամասեր

200 գ ցորենի ալյուր,

½ թեյի գդալ փխրեցուցիչ,

½ թեյի գդալ աղացաց դարչին,

250 գ գազար,

1 հատ նարինջ,

2 հատ հավի ձու,

150 մլ ձեթ,

1 թեյի գդալ սոդա,

1 ճաշի գդալ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Քերել գազարը։ Մաղել ալյուրը, խառնել այն դարչինի, սոդայի և փխրեցուցիչի հետ, իսկ ալյուրի կեսը խառնել գազարի հետ։ Շաքարավազը հարել 150 մլ ձեթի հետ, ավելացնել մեկ հատ ձու, մի պտղունց աղ և մնացած ալյուրը դարչինի հետ, դրանից հետո գազարի խառնուրդը և մնանած ձվերը։ Թխել 170 աստիճան պայմաններում 25-ից 30 րոպե։ Մաքրել նարինջը, շաքարավազի փոշին խառնել նարնձի հյութի հետ և քսել պատրաստի տորթի վրա։