Բաղադրամասեր
Գազար,
Արևածաղկի յուղ,
Կանաչի,
Համեմունքներ
Պատրաստման եղանակը
Գազարը խաշեք, սառեցրեք և մաքրեք կեղևը: Գազարը լցրեք բլենդերի մեջ և մանրացրեք, ավելացրեք արևածաղկի յուղը, համեմունքները: Կանաչին մանր կտրատեք և ավելացրեք պաշտետին, խառնեք: Պաշտետը լցրեք տարայի մեջ, կափարիչը ծածկեք և 2-3 ժամով դրեք սառնարանը: Համեղ պաշտետն իրական փրկություն կդառնա բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել և հագեցնել քաղցը:
Ի դեպ, պաշտետն առավել օգտակար դարձնելու համար արևածաղկի յուղը կարող եք փոխարինել ձիթապտղի յուղով: