Բաղադրամասեր
200 գրամ բազուկ,
Կես հատ խնձոր,
100 գրամ նուռ,
Ձեթ 200 գրամ,
գազար 80 գրամ,
արևածաղկի սերմ,
Կիտրոն,
Աղ
Պատրաստման եղանակը
Գազար ու բազուկը մանր քերիչով անցկացնել: Խնձորը մաքրել և կրկին քերել: Արևածաղկի սերմերը թավայի մեջ տապակել մի փոքր:
Սերմերը և նռան հատիկները ավելացնել բազուկի ու գազարի խառնուրդին: Քամել կիտրոնի հյութը և ավելացնել աղցանին: Կարելի է մատուցել բաժակի մեջ` հաճելի դիզայն ապահովելու համար: