Բաղադրամասեր
Խմորի համար՝
125 գր կարագ,
2.5 բաժակ ալյուր,
1 պտղունց աղ ,
0.5 թ/գդ փխրեցուցիչ,
1 հատ ձու,
0.75 բաժակ կեֆիր,
Միջուկի համար՝
125 գր կարագ,
1 բաժակ ալյուր,
0.5 բաժակ շաքարավազ,
2 թ/գդ վանիլին,
ձվի դեղնուց` վրան քսելու համար
Պատրաստման եղանակը
Խմոր ենք հունցում: 2.5 բաժակ այուրը, աղը, փխրեցուցիչը և խոշոր խորանարդիկներով կտրատած 125 գր կարագը լցնում ենք բլենդերի մեջ:
Զանգվածը փշրանքի ենք վերածում (կարող ենք նաև կարագը ալյուրի հետ ձեռքերով տրորել), այնուհետև կարագով փշրանքի մեջ ենք ավելացնում ձուն ու կեֆիրը:
Փափուկ և նուրբ խմոր ենք հունցում, սննդային փաթեթով ծածկում և 30 րոպեով դնում սառնարանը:
Քանի դեռ խմորը սառնարանում է, պատրաստում ենք միջուկը: Մնացած կարագը հալեցնում ենք և վրան 1 բաժակ ալյուր, շաքարավազ և վանիլին ավելացնում:
Զանգվածը խառնում ենք, որպեսզի համասեռ դառնա. պետք է փափուկ զանգված ստանանք, որը հնարավոր է քսելով տարածել:
Խմորը 2 մասի ենք կիսում և յուրաքանչյուրը 3-4մմ հաստությամբ գրտնակում: Միջուկը 2 մասի ենք կիսում և տարածում գրտնակած շերտերի վրա՝ մի կողմից մոտ 10 սմ բաց թողնելով:
Շերտերը ռուլետաձև փաթաթում ենք և վրան դեղնուց քսում:
Դանակի բութ մասով ռուլետի երկայնքով գծեր ենք անում, այնուհետև 7-8 մասի կիսում:
Գաթաները դնում ենք տապակի մեջ և 175 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե թխում ՝ մինչև ոսկեգույն երանգ ստանանք: Ստացանք 14-16 գաթա: Պատրաստի գաթաները սառեցնում ենք, դնում հերմետիկ ամանի մեջ (այդպես դրանք մի քանի օր թարմ կմնան):