Բաղադրամասեր

խոզի միս- 0,5 կգ,

կարտոֆիլ - 1կգ,

գլուխ սոխ- 2 հատ,

շամպինյոն- 0,5 կգ,

քերած պանիր- 50 գր,

մայոնեզ աղ, բիբար` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Միսը փոքր կտորներով կտրատել, տեղադրել կարագով պատված թավայի վրա, աղ ու բիբար անել: Սոխը կտրատել կիսաշրջանաձև ու լցնել մսի վրա:

Կարտոֆիլը կտրատել ձողաձև, աղ ու բիբար անել, համեմել մայոնեզով ու լցնել մսի ու սոխի վրա: Հետո կտրատել սունկը, կրկին համեմել աղով, բիբարով, մայոնեզով ու լցնել կարտոֆիլի վրա:

Զանգվածի վրա քերած պանիր շաղ տալ ու մայոնեզ լցնել, որպեսզի հյութալի ստացվի:

Տապակել մինչեվ 150 աստիճան տաքացված ջեռոցում 1,5 ժամ: