Բաղադրամասեր
200 մլ կաթին՝
50 գ մուգ շոկոլադ,
1 ճ. գդալ կակաոյի փոշի,
շաքարավազ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տաքացնել կաթը կաթսայի մեջ և թողնել միջին կրակին: Ավելացնել խոշոր կտրատված շոկոլադը և շարունակել խառնել մինչև հալչելը: Ավելացնել կակաոյի փոշին և շարունակել խառնել մոտ 3-4 րոպե դանդաղ կրակին: Ավելացնել շաքարավազը ըստ ճաշակի և վերցնել կրակից: