Բաղադրամասեր

250 գ պանիր,

1 հատ ֆրանսիական հաց (բագետ),

3 հատ սխտոր,

2 հատ լոլիկ,

100 գ խոզապուխտ,

աղը, պղպեղը, մայոնեզը՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Հացը կտրտել փոքր կտորների, պանիրը, ճզմաց սխտորը և մայոնեզը խառնել, որպեսզի ստացվի լավ պինդ խառնուրդ, քսել հացի վրա, վրան դնել լոլիկի և խոզապուխտի կտոր։ 10 րոպե դնել ջեռոցը կամ միկրոալիքային վառարանը: