Բաղադրամասեր

150 գ փասիան,

20 գ սպիտակ գինի,

20 գ հալած յուղ,

50 գ վարունգ (թթու)

150 գ կարտոֆիլ,

աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Փասիանի մշակած մսին աղ ցանել, բոլոր կողմերից յուղով տապակել, այնուհետև. դնել կաթսան, ավելացնել սպիտակ գինի, կաթսան ծածկել և փասիանը շոգեխաշել մարմանդ կրակով։

Պատրաստի փասիանը կտրտել, փոխադրել սկուտեղի մեջ, վրան լցնել տապակելու ընթացքում գոյացած հյութը։ Փասիանի շուրջը դարսել խավարտը (տապակած կարտոֆիլ, վարունգ) և զարդարել մանր կտրտած մաղադանոսով։