Բաղադրամասեր
պանիր (փափուկ) - 200 գր,
խնձոր (կանաչ) - 4 հատ,
ձու - 4 հատ,
սոխ - 1 գլուխ,
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Պանիրը բարակ, երկար շերտերով կտրատել: Խնձորը կեղևազրկել և պանիրի նման կտրատել:
Ձուն քերիչով անցկացնել: Սոխը կիսալուսնաձև կտրատել: Ափսեի մեջ շերտ շերտ շարել և յուրաքանչյուր շերտի վրա մայոնեզ քսել: Ցանկալի է որ վերին շերտը պանիր լինի:
Նորից մայոնեզ քսել, քերած դեղնուցով զարդարել: Թողնել, որ համերը միախառնվեն: