Բաղադրամասեր

300 գ եղնիկի մսին՝

3 հատիկ բուրավետ պղպեղ,

3 հատիկ մեխակ,

50 գ գազար,

40 գ գլուխ սոխ,

0,02 գ դափնու տերև,

30 գ սպիտակ գինի,

30 գ նռան հյութ,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Եղնիկի միսը լվանալ, անձեռոցիկով ցամաքեցնել, կտրտել 50—60 գ կտորներով, վրան ցանել աղ, պղպեղ, ավելացնել բուրավետ պղպեղ, դափնու տերև, մեխակ, բարակ կլոր կտրտած զազար, գլուխ սոխ, խառնել, վրան լցնել սպիտակ գինի և թողնել որ հասնի (20—24 ժամ)։ Պատրաստած միսը շարել շամփուրին և թեժ (առանց բոցի) կրակով խորովել։

Խորովածը մատուցել վրան օղակաձև կտրտած գլուխ սոխ, աոանձին մատուցել նռան հյութ։

Նույն ձևով պատրաստեք վայրի այլ կենդանիների մսի խորովածը: