Բաղադրամասեր
100 գ ուղեղին՝
50 գ քացախ,
0.02 գ դափնու տերև,
1-2 հատիկ սև պղպեղ,
15 գ լիմոն,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոչխարի կամ տավարի ուղեղը թրջել սառը ջրում 30 — 40 րոպե, որից հետո հանել փառը, դնել կաթսան, վրան սառը ջուր լցնել. ավելացնել քացախ, աղ, դափնու տերև, պղպեղի հատիկ և եփել։
Հենց որ ջուրը եռա, կրակը մարմանդացնել և եփելը շարունակել 25 — 30 րոպե: Պատրաստի ուղեղը ջրից հանել, պաղեցնել և կիսել, վրան ցանել ադ և պղպեղ:
Ուղեղը մատուցել վրան մաղադանոս ցանած. աոանձին մատուցել լիմոն։