Բաղադրամասեր
ջուր - 100 մլ,
կարագ - 100 գր,
կաթ - 100 մլ,
ալյուր - 200 գր,
աղ - 0.5 թ/գդ,
ձու - 5 հատ
Պատրաստման եղանակը
Կաթը, աղը, կարագն ու ջուրը խառնում ենք իրար, հասցնում եռման աստիճանի և ավելացնում ալյուրը:
Առանց կրակից վերցնելու մոտ 2-3 րոպե խառնում ենք այնքան, մինչ համասեռ առաձգական խմոր ստանանք: Խմորը 3-4 րոպե թողնում ենք սառչի, ավելացնում ենք 1 ձուն և լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք հաջորդ ձուն՝ կրկին լավ խառնելով: Այդպես ավելացնում ենք բոլոր ձվերը: