Բաղադրամասեր
250 գր թարմ ելակ,
25 գր սերուցքային կարագ,
100 գր սև շոկոլադ,
100 գր սպիտակ շոկոլադ,
Պատրաստման եղանակը
Ելակը լավ լվանալ ջրքամել։ Երկու տարբեր ամանների մեջ առանձին - առանձին հալեցնել սև և սպիտակ շոկոլադները, յուրաքանչյուրի մեջ լցնել մեկ թեյի գդալ կարագ: Ելակների մի մասը թաթախել սպիտակ, իսկ մյուս մասը սև շոկոլադի մեջ։ Հովացնելուց հետո ելակները սառնարանում պահել 1 ժամ։