Բաղադրամասեր

60 գ հալած սերուցքային կարագ,

150 գ շոկոլաթե բլիթ,

250 գ ելակ,

300 գ ելակի յոգուրտ,

200 գ կաթնաշոր,

100 գ շաքարավազ,

200 մլ 33%-անոց սերուցք,

50 մլ կաթ,

2 ճաշի գդալ ժելատին

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը, բացի սերուցքներից նախապես հանել սառնարանից, որպեսզի լինեն սենյակային ջերմաստիճանի:

19 սմ տրամագծով ամանը պատել թղթով։ Բլիթները մանրացնել կտորների, խառնել և մաս - մաս ավելացնել սերուցքային կարագը։ Ստացված զանգվածը լավ սեխմել ամանի հատակին և դնել սառնարանում։

Թաք կաթի մեջ լավ հալեցնել ժելատինը, և սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի:

Ամանի մեջ հարել յոգուրտը, կաթնաշորը և շաքարավազը, քանի դեռ շաքարավազը չի հալել, այնուհետև ավելացնել ելակները, փոքր կտորներով։ Շարունակել հարել և դանդաղ ավելացնել ժելատինը։ Ստացված զանգվածը դնել սառնարան։

Սերուցքները հարել, ավելացնել ժելատինը և հասցնել միատարր զանգվածի, ստացված զանգվածը լցնել բլիթների վրա։ Տորթը պահել սառնարանում մեկ գիշեր։ Պատրաստի տորթը զարդարել կտրատած ելակով և քերած շոկոլադով։